Իմ մասին

Ողջո՛ւյն, սիրելի ընթերցող…
Ես Լուսինե Բարխուդարյանն եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզում: Ունեմ բարձրագույն մանկավարժական կրթություն, որը ստացել եմ Գորիսի պետական համալսարանում։ Մասնագիտությամբ բանասեր եմ։ Մինչ կրթահամալիր տեղափոխվելը՝ աշխատել եմ իմ հայրենի գյուղի թիվ 1 դպրոցում։ 2018 թվականից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկզբում որպես երկարացված օրվա կազմակերպիչ, այնուհետև որպես դասվար։ Կրթահամալիրում մասնակցել եմ մի շարք վերապատրաստումների, որոնց արդյունքում ձեռք եմ բերել հեղինակային կրթական ծրագրով աշխատելու հմտություններ:
Ձգտող եմ, նպատակասլաց, հետաքրքրասեր…սիրում եմ ճամփորդել:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ՝

cv-Լուսինե Բարխուդարյան
Ֆեյսբուքյան եջ