Էկո պայուսակներ մայրիկներին

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես.
Ամենաբարի, ամենասիրուն, ամենահոգատար, ամենաքնքուշ… մայրիկին:
Շնորհակալություն ընկեր Տաթևին սիրուն համագործակցության համար։

Սուտլիկ պատմություններ

2.2 դասարանի սովորողները կարդացել են Հովհ. Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը և այժմ նրանք են հորինում սուտլիկ պատմություններ.

Տիգրան Վելասկես

ՍՈՒՏԼԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մոնթե Սայադյան

Սուտլիկ որսկանը որոշում  է աշխատել կենդանաբանական  այգում : Նա հանդիպում է տնօրենին և պատմում իր աֆրիկյան  արկածներից:
-ՈՒրեմն ես  էի ,Հադին էր Հյուդին էր, հերս էր ու Չատին էր: Ամեն մեկս մի առյուծ թամբեց ու առաջ սլացանք Սահարայով…Դեռ խոսքը չէր ավարտել, երբ տնօրենը ընդհատեց նրան ,քանի որ հասկացավ,թե ինչ սուտասանն է մեր որսկանը։
Մարի Համբարյան
Սուտլիկ Մարին
Կար-չկար մի աղջիկ կար, անունը Մարի։ Մարին գնաց անտառ։ Անտառում երեք ծառ կար, երկուսը պոկված, մինն էլ արմատ չուներ։ Մարին ուզեց ծառը կտրել, ձեռքը տվեց ու ծառը կտրվեց։ Արեւ էր, գնաց հով տեղում նստեց, ուզեց նապաստակ բռնի, չկարողացավ, որովհետեւ նապաստակը թևերն առավ թռավ։ Մարին հետևից վազեց թռավ ամպերի մեջ, նապաստակին բռնեց։ Բռնեց, էն կտրած ծառի ճյուղերով խորովեց։ Էնքան համով էր, էնքան։ Մարին կուշտ կերավ վերադարձավ տուն։

Читать далее