Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 2023-2024 ուստարի

Բանավոր մաթեմատիկա. ընտրությամբ գործունեություն
1-3-րդ դասարաններ
2023-2024 ուսումնական տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:

  • Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին: (ուսպլան, կետ 30)

«Մաթեմատիկա բանավոր»  դասընթացին մասնակցում են մաթեմատիկա սիրող սովորողները՝ որպես նախասիրության զարգացման միջոց:

Դասընթացի նպատակը սովորողի նախասիրության զարգացումն է:

Դասընթացի խնդիրներն են՝

սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները:

Ուսումնական միջավայրը

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում (դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ,տեխնոպարկ,  ընտանեկան միջավայր, առցանց հարթակներ)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Անհրաժեշտ  պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ նեթբուք կամ նոթբուք, ժամացույց, կշեռք, մետր, կառուցողական (ինքնաշեն) խաղեր, սեղանի խաղեր ու խաղալիքներ, այլ:

Դասընթացի կազմակերպումը

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։  Դասընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Թեմաները

  • Մաթեմատիկան մեր շուրջը. Մաթեմատիկայի պատմությունից, ինչպես է առաջացել մաթեմատիկա բառը, ինչպես են հաշվել նախամարդիկ:
  • Մաթեմատիկական նշանների առաջացումը
  • Թվերի և թվանշանների աշխարհում
  • Մաթեմատիկական ֆոկուսներ
  • Մաթեմատիկական լաբիրինթոսներ
  • Օրինաչափություններ
  • Գլուխկոտրուկներ
  • Ռեբուսներ
  • Խաչբառեր
  • Հետադարձ լուծմամբ խնդիրներ
  • Առաջադրանք –թակարդներ, կատակ –խնդիրներ
  • Մաթեմատիկական խաղեր
  • Խնդիրներ վերալցման վերաբերյալ
  • Խնդիրներ կշռման վերաբերյալ
  • Խնդիրներ շարժման վերաբերյալ
  • Կոմբինատորական  առաջադրանքներ
  • Կախարդական շրջան
  • Մոգական  քառակուսիներ
  • Կառուցողական առաջադրանքներ
  • Թանգրամներ
  • Ճապոնական սուդուկոներ

Ուսումնական նախագծերը

Ուսումնական ռեսուրսներ

Առցանց խաղեր

Այլ

Ամփոփումը

Յուրաքանչյւր ամսվա վերջում հրապարակվում է տվյալ ամսվա գործունեության ամփոփումը, որի շրջանակում ամփոփվում է նաև ամսվա համար նախատեսված գործունեության արդյունքները:

Գնահատումը

Դասընթացի գնահատման ցուցանիշներ են համարվում ուսումնական պարապմունքների լուսաբանումները բլոգներում, ֆլեշմոբյան խնդիրների լուծման մեթոդական նկարագրությունների հրապարակումները, նախագծերով աշխատանքը, համագործակցային աշխատանքները, ճամբարային գործունեությւնը:

Աղբյուրը՝ Անահիտ Հարությունյանի բլոգ

Оставьте комментарий