Ողջո՜ւյն, ես Տիգրանն եմ․․․

20221103_110241 (2)

Բարև՛, ես Տիգրանն եմ, ծնվել եմ 2022-ի փետրվարի 17-ին, ժամը՝ 13։00,  Երևանում․․․

Ես՝ հիվանդանոցում․ 1 օրական

 

Իմ անվան պատմությունը․

20221117_192857Անունս որոշել են հայրիկս ու մայրիկս, որը հավանել է նաև եղբայրս՝  Վահագնը։ Իմ անունը այնքան էլ հեշտ չի որոշվել, ես լույս աշխարհ էի եկել, բայց դեռ անուն չունեի։ Մայրիկս սկզբում ուրիշ անուն էր որոշել, իսկ հայրիկս հենց առաջին օրվանից որոշել էր Տրգրան, որի հետ համաձայն չէր մայրիկս։ Սակայն երկար-բարակ քննարկումից հետո հայրիկս հաղթեց և ինձ կոչեցին Տիգրան։ Ի դեպ, Տիգրանը հայոց թագավոր Տիգրան Մեծի անունն է։

Ես արդեն տուն եմ գնում․
Երեք օրական էի, երբ մայրիկիս հետ գնացինք տուն։ Ինձ դիմավորեցին հայրիկս,20221117_192644 եղբայրս, ով փուչիկներով անհամբեր սպասում էր իմ գալուստին, մորաքույրս, ով սիրուն զարդարել էր իմ սենյակը, և էլի բարեկամներ։ Ինձ ամենաշատը սպասում էր եղբայրս, որովհետև նա միշտ ուզել է, որ իրեն եղբայր ծնվի։ Նա այնքա՜ն անհամբերությամբ է սպասել իմ լույս աշխարհ գալուն, որ բժշկին այսպիսի  նամակ էր գրել․ «Բժիշկ ջան,  քեզ գրում է Վահագնը, ես անհամբեր  սպասում եմ իմ եղբոր ծնվելուն։ Խնդրում եմ, երբ մեր  հերթը գա, մեզ անպայման  կզանգեք, և մենք կգանք»։
Ես ինձ տանը շատ լավ եմ զգում, հանգիստ ու խաղաղ։ Իմ ընտանեկան առաջին օրը՝ տեսանյութում․․․

Մի փոքր իմ առօրյայի մասին․
Օր օրի ես հարմարվում էի իմ նոր կյանքին, աշխարհին։ Շուրջս տեսնում էի նոր բաներ՝ մարդիկ, իրեր, առարկաներ, խաղալիքներ։
Ես հանգիստ նորածին էի, սիրում էի քնել, լացում էի, երբ սոված էի լինում։ Առաջին անգամ, երբ տատիկս ինձ լողացրեց, ես չլացեցի ջրում, և սկսեցի սիրել ջուրը, ջրում ինձ շատ լավ էի զգում։ Ես հաճախ եմ զբոսնում, մայրիկս ամեն օր ինձ հանում էր բակ՝ մաքուր օդ շնչելու։
Դեռ երկու ամսական էի, երբ սկսեցի ժպտալ, ես հաճախ եմ ժպտում, որի պատճառով ինձ ասում են «ժպիտ»։
Եվ այսպես, օրերն անցնում էին, իսկ ես մեծանում էի, տեսեք իմ ամսականները․

Հասցրել եմ նաև ճամփորդել․
Ես 4 ամսական և 20 օրական էի, երբ առաջին անգամ գնացի Սյունիք՝ իմ տատիկ- պապիկների գյուղեր՝ Տեղ և Կոռնիձոր։ Գյուղում ես ինձ ավելի լավ էի զգում՝ շրջապատված իմ հարազատներով։ Ես անըհդհատ եղել եմ բնության գրկում, այգիներում՝ մաքուր օդ, ծառեր, ծաղիկներ և շատ երեխաներ, ովքեր խաղում էին ինձ հետ և սիրում ինձ։

Իսկ աշնանը ընտանիքիս հետ ճամփորդել եմ Գյումրիում, երկու սիրուն օր եմ անցկացրել այնտեղ․

Ես սիրում եմ․․․

IMG_20221027_133425 (1)Ես սիրում եմ համով բաներ ուտել, իսկ այն, ինչ ինձ դուր չի գալիս, ես չեմ ուտում։ Ես սիրում եմ մրգեր, հյութեր, քաղցրակեր եմ, թթու բաներ չեմ սիրում։ Արդեն որոշ բաներ ինքնուրույն եմ ուտում։ Նույն խաղալիքից շուտ եմ ձանձրանում, անընդհատ նոր խաղալիքներ եմ ուզում։ Ես սիրում եմ, երբ ինձ հետ խաղում են, իսկ երբ ինձ հետ կոպիտ են վերաբերվում, ես ջղայնանում եմ։ Ես սիրում եմ, երբ ինձ համար երգում են, իսկ ես պարում եմ։

Ես կարողանում եմ․
Ես արդեն կարողանում եմ բլբլացնել, նստել,  խաղալ խաղալիքներով, կարողանում եմ ծափ տալ, պարել, թաթիկով կանչել , ծիկրակել, մայրիկիս օգնությամբ քայլեր անել։


Իմ առաջին ատամիկը․

IMG_20221101_133735Սեպտեմբերի 17-ին, երբ ես դարձա 7 ամսական, երեք օր անց՝ սեպտեմբերի 20-ին, ծնվեց իմ առաջին ատամիկը։ Առաջինը նկատեց մայրիկս, երբ ճաշիկ էր ուտացնում, գդալի զնգոցից տեսավ, որ իմ ատամիկն արդեն երևում է։ Ես հիմա ունեմ երկու ատամ, շուտով կծնվի նաև երրորդը։ Եվ ահա, դեկտեմբերի 10-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ատամհատիկի ծեսը կլինի, որին ես սիրով կմասնակցեմ․․․

Սիրով՝ փոքրիկ Տիգրան

Оставьте комментарий