«Ուսումնական աշուն» նախագիծ

IMG-f1e94e0ea2d874c0d26fd73457ffbc89-V

Ժամանակահատված՝  հոկտեմբերի 23-29

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  աշնանային արձակուրդը սովորողների համար դարձնել ուսումնական։

Խնդիրները՝

  • Մեդիահմտությունների զարգացում, թվային գործիքների կիրառում,
  • ստեղծագործական մտածողության,
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում,
  • ուսումնական գործընթացին ընտանիքի մասնակցության ապահովում,
  • շրջակա միջավայրի դիտարկում:

Կազմակերպումը՝
Սովորողներն իրենց էլեկտրոնային փոստին ստանում են նախագծային առաջադրանքները ու ծնողների մասնակցությամբ իրականացնում են դրանք: Արդյունքները էլեկտրոնային փոստով ուղարկվում են, որոնք էլ հրապարակվում են դասարանական բլոգում:

Առաջարկվող թեմաներ`

• Աշնանային ֆոտոշարքերի ստեղծում

Հեռախոսով կամ ֆոտոխցիկով լուսանկարի՛ր աշնանային տեսարաններ /5-10 լուսանկար/։ Ֆոտոշարքիդ համար վերնագիր մտածիր, համառոտ նկարագրություն գրի՛ր և աշխատանքդ ներկայացրու Power point ծրագրով։

• Ընտանեկան թատրոն՝ Խնկոյանն ընտանիքում

«Խնկոյանական օրեր» նախագծի շրջանակում Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններից ընտրի՛ր որևէ մեկը, ներկայացրու տեսանյութի, ռադիոթատրոնի կամ բեմադրության տեսքով (ձայնագրման աշխատանքներին կարող են մասնակցել ընտանիքիդ անդամները, կարող եք ներկայացնել դերերով)։

Ես և շրջակա աշխարհը

Իմ բակը
Փոքրիկ տեսանյութ պատրաստիր: Պատմի՛ր քո բակի մասին`որտե՞ղ ես ապրում, ո՞ր քաղաքում, ո՞ր թաղամասում,ո՞ր փողոցում, ո՞ւմ անունով է կոչվում քո փողոցը, ի՞նչ հայտնի մարդիկ են ապրել կամ ապրում քո փողոցում, ի՞նչ հուշարձաններ, այգիներ կան ձեր թաղամասում:

• Բնագիտական փորձ

Կատարի՛ր բնագիտական փորձերից որևէ մեկը, նկարահանի՛ր և ուղարկի՛ր ինձ:

• Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում

Ներբեռնի՛ր օրացույցը և գրանցի՛ր արձակուրդային օրերի եղանակը։ Կարող ես գրանցել նաև օդի ջերմաստիճանը։

  • Մաթեմատիկա

Ուսումնական ռեսուրսներ`

Ունկնդրման համար՝

Оставьте комментарий