Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․2 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը նախատեսված է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում:
  • Տեղեկության  որոնում,  ներկայացում:
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում
  • Մեդիահմտությունների զարգացում

Գործունեությունը

  • Պատումներ «Ես սեբաստացի եմ», «Իմ դպրոցը», «Իմ սեբաստացի ընկերը», «Սեբաստացի ուսուցիչներ», «Կրթահամալիրի յոթ հրաշալիքները» վերնագրերով
  • Հարցազրույցներ տարատարիք սովորողներից՝Ու՞մ անունն է կրում կրթահամալիրը,որո՞նք են կրթահամալիրի դպրոցները, ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ի՞նչ կփոխեիք, կավելացնեիք կրթահամալիրում և նման հարցեր:
  • Հարցազրույցներ սեբաստացի նոր ընտանիքի անդամների հետ «Ինչո՞ւ և ինչպե՞ս  ընտրեցիք այս դպրոցը» թեմայի շուրջ։

Գործունեության կազմակերպում

Հարթակում ծնողն է՝

  • Նոր մասնագիտությունների բացահայտում և հմտությունների զարգացում: Ծնող-սովորողներ-դպրոց կապի ճանաչում, ամրապնդում։
  • Ծնողները կներկայացնեն իրենց մասնագիտական հմտությունները, կարևոր տեղեկությունների մասին կխոսեն, կպատասխանեն սովորողներին հետաքրքրող հարցերին՝ խված մասնագիտությունից։

Թթուդրիկ

  • Նախապատրաստում ( բանջարեղենային ուսումնասիրություններ, հանելուկներ, ասիկներ, խնդրագրքերի ստեղծում)
  • Իրականացում (տոնական երգ ու պար, բանջարեղենային կերպարներ, աղաջրի պատրաստում)
  • Ամփոփում (ռոդարիական հնարքների միջոցով առածանիի, պատմությունների, շուտասելուկների հորինում)

Հարիսայի ծես

Կրթական նորամուտներ, կրթական փոխանակումներ, ցուցահանդեսներ, ֆոտոցուցադրություններ, համերգներ, թատերական ներկայացումներ։

Մեդիամիջավայրը՝ դասարանական բլոգ, ենթակայք, կայք:

Ամփոփումն՝ այստեղ

Оставьте комментарий