Ամանորի ծես

Ժամանակացույց` դեկտեմբերի 1-ից 20-ը

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․2 դասարանի սովորողներ

Նպատակը

Սովորողներին մասնակից դարձնելով ամանորյա ծեսի նախապատրաստությանը, ներգրավելով խմբային հետազոտական աշխատանքներում,  ծանոթացնել հայկական և այլ երկրների ամանորի սովորույթներին։

Խնդիրները

  • Զարգացնել ստեղծագործական կարողությունները
  • Զարգացնել  PowerPoint ծրագրով աշխատելու կարողությունները
  • Զարգացնել նամակներ գրելու կարողությունները
  • Ձևավորել անձնական էլ. փսոտով նամակներ ուղարկելու, նամակներին պատասխանելու կարողություններ
  • Զարգացնել  բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)
  • Մասնակցել դասարանի, դպրոցի ձևավորման աշխատանքներին
  • Պատրաստել ամանորյա խաղալիքներ, զարդեր
  • Վերհիշել ամանորի մասին սովորած երգերը, սովորել նոր երգեր
  • Սովորել խաղիկներ Ամանորի թեմայով

Գործունեությունը

  • Կարդալ ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր
  • Դիտել տեսանյութեր ամանորի մասին, քննարկել
  • Հորինել պատմություն ձմռան, ձյան փաթիլի, Ձմեռ պապիկի, … մասին։ Պատմությունը մուտքագրել, նկարազարդել:
  • Նամակներ գրել Ձմեռ պապիկին, ընկերներին
  • Պատրաստել կավե, թղթե, այլ նյութերից տոնածառի խաղալիքներ, ամանորյա զարդեր
  • Այցելել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ ամանորյա ներկայացում դիտելու
  • Սովորել ամանորյա երգեր. Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր, ավետիսներ 2023
  • Կազմակեպել ձմեռային ֆոտոպլեներ

Լեզվագործունեություն

  • Ամանորյա բարեմաղթանքների ուսուցում
  • Հեքիաթների ընթերցում, քննարկում
  • Հեքիաթների հորինում
  • Նամակ (մեդիանամակ) Ձմեռ պապիկին

Տեխնոլոգիական գործունեություն

  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ավանդական տոնական խոհանոց
  • Բացիկների, մեդիացացիկների պատրաստում

Երաժշտական

Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգեր, ավետիսներ 2023

«Սուրբ Ծննդյան ավետիսներ, տաղեր, շարականներ»

Ստեղծագործություններ

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Համո Սահյան. Եղևնին

Ամանորյա բարեմաղթանքներ

1․ Բարով եկար Նոր տարի,

Տուր մեզի ցորեն, գարի,

Մեր փեթակն ալուր կուզե,

Տանտիկինը յեղ կուզե,

Բուխարիկս մուխ կուզե,

Մեր օջախը փետ կուզե,

Այգուն, բաղջին պտուղ տուր,

Հիվանդություն թող չըլնի,

Ապրիք շատ ու շատ տարի:

2․ Հինը գնաց, նորը կու գա,

Հինը ուրախ ճանապարհեք,

Նորի համար պատրաստեցեք

Դուռ, լուսամուտ բացեք,

Ինչ որ կամիք խնդրեցեք,

Թե կյանք, թե խելք, թե մալ,

Ամենքիդ մուրազն ալ

Կու տա, միամիտ եղեք:

Ձեզ շնորհավոր Նոր տարի,

Ապրիք շատ ու շատ տարի:

3․ Շնորհավոր Նոր տարի,

Ծեր տունը շեն իլի,

Պարով նոր հաքնեք,

Միշտ ուրախ իլեք:

Հացը բոլ իլի,

Աչկը կուշտ իլի,

Ծեզ էլ փայ իլի,

Մեզ էլ փայ իլի:

4․ Սարերի կարմիր լալեն եմ,

Բարով եկար, հազար բարի,

Իմ նոր մինուճար բալեն եմ,

Խերով եկար, թազա տարի:

Թասը լցնեմ կարմիր գինով,

Բարով եկար, հազար բարի,

Փլավ բերեմ ոսկե սինով,

Խերով եկար, թազա տարի:

Ամբարս լցնեմ բերք ու բարի,

Բարով եկար, հազար բարի,

Ալյուր, ցորեն, հաճար, գարի,

Խերով եկար, թազա տարի:

Արդյունքում

  • Հորինուկների շարք ձմռան, փաթիլի, Ձմեռ պապի, եղևնու մասին
  • Ամանորյա ցուցահանդես՝ դասասենյակի ձևավորում, ամանորյա զարդարանքներ, տոնածառի խաղալիքներ
  • Շնորհավորական բացիկներ՝ էլեկտրոնային և թղթային
  • PowerPoint ծրագրով ստեղծված նյութեր
  • Ամանորյա պատկերասրահ. Paint ծրագրով ստեղծված նկարներ, ֆոտոներ

Оставьте комментарий