«Ուսումնական ձմեռ» նախագիծ

11Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․2 դասարանի ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 7

Կազմակերպումը՝ ընտանեկան դպրոցներում

Պարտադիր գործունեություններ

Ամանորը տարբեր երկրներում

Ընտրում ենք որևէ երկիր և ուսումնասիրում, թե ինչպե՞ս են նշում Ամանորը, ի՞նչ ավանդույթներ կան և այլն։

Ընթերցում ենք

Գուցե դու ունե՞ս քո կողմից առաջարկվող ցանկը։
Ընթերցված ստեղծագործությունների ցանկն ուղարկում ես էլ. հասցեին և կից տեսապատումով պատմում դրանցից այն, որն ամենաշատն է քեզ դուր եկել:

Գրական ստեղծագործությունների ցանկ

Ընթերցանության նյութ կարող է լինել նաև ամանորյա նվեր-գիրքը։

Տեղեկատվական տեքստեր

Ընտրի՛ր քո ցանկությամբ

Ամանորի ծեսն իմ տանը
Տեսանյութի օգնությամբ ներկայացնում ենք ամանորյա ծիսական ընթացքը մեր ընտանիքներում՝ նախապատրաստություն, տոնածառի, տան ձևավորում, ծիսական սեղան, նվերներ և այլն:
Հարցազրույց վարիր ընտանիքի անդամների հետ պարզելու, թե ինչպե՞ս են նշել Ամանորը, երբ, օրինակ, ծնողներդ կամ տատիկ, պապիկդ են փոքրիկ եղել:

Հանելուկներ, շուտասելուկներ
Ստեղծագործի՛ր՝ հորինելով հանելուկներ կամ շուտասելուկներ ձմռան, Ամանորի, Ձմեռ պապի և այլնի մասին։
Հրապարակիր դրանք ձայնագրության, տեսագրության ձևով կամ գրառիր։

Ամանորյա մաթեմատիկա
Կատարիր ամանորյա իրերի (տոնածառ, տոնածառի խաղալիքներ, մրգեր, նվերներ և այլն) չափումներ, կշռումներ, կատարի՛ր համեմատություններ՝ արդյունքները գրանցելով և ներկայացնելով տեսանյութի օգնությամբ:
Կատարի՛ր մաթեմատիկական գործողություններ առցանց հարթակներում ՝ Քան ակադեմիա, sovorir.am

Ձմեռային ֆոտոպլեներ
Վերցրու տեսախցիկ կամ հեռախոս և լուսանկարիր քեզ համար հետաքրքիր ամանորյա իրեր՝ իրենց հետաքրքիր դասավորվածությամբ։ Իջիր բակ, լուսանկարիր քեզ համար տոնականը, հետաքրքիրը, ձմեռայինը, այլն, ինչը կարծում ես, որ կհետաքրքրի քեզ պես փոքրիկ լուսանկարչի հետևորդներին։
Արդյունքը հրապարակիր տեսանյութի օգնությամբ (յութուբյան հղմամբ)։

Ճամփորդապատում
Եթե այս ընթացքում դու ճամփորդում ես, ապա այդ դեպքում պատմիր քո ճամփորդության մասին՝ ներկայացնելով բացահայտումներդ,
արկածներդ ու այն ամենն, ինչը, քո կարծիքով, մեզ համար հետաքրքիր կլինի:
Պատումը հրապարակիր տեսանյութի օգնությամբ՝ ուղարկելով յութուբյան հղմամբ:

Ամանորյա ֆիլմեր / մուլտֆիլմեր
Ըստ ցանկության՝ դիտիր ստորև տրված ֆիլմերից ու մուլտֆիլմերից։

Տեսապատումով նկարագրիր այն, պատմիր, քննարկիր:

Չմոռանաս շախմատ խաղալ

Քեզ կարող է օգնել նաև հետևյալ հարթակը՝ https://chess.org/

Оставьте комментарий