Ձմեռային մարզական խաղերը Ջրվեժի արգելոցում

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2․2 ջոկատ
Օրը ՝ հունվարի  23
Ժամը՝ 10։00-13։00
Վայրը՝ «Ջրվեժ» անտառապարկ

Ճանապարհի քարտեզ՝

Պատասխանատուներ՝ Լուսինե Բարխուդարյան

Օգնական՝ Տաթև Մարգարյան

Մարզիչ՝ Ռոբերտ Խաչատրյան

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում (գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում, որպեսզի հետո համեմատենք և այլն): Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:

Ընթացքը.

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
  • հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
  • ձնագնդի խաղալ
  • սահնակներով սահել

Ամփոփում՝

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • ներկայացնել ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման(թերմոս), տաք ըմպելիք

Ամփոփումը՝ դասարանական բլոգում

Оставьте комментарий