Ուսումնական պլանի քննարկում և առաջարկներ

1. Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով: (ուսպլան, կետ 4)

Ներկայացրո՛ւ դասարանական օրացույցով աշխատելու քո փորձը, տեղադրի՛ր հղումը: Կա՞ն օրացույցի այլ օրինակներ՝ խմբային, անհատական:
  • 2023-24 ուստարվա հոկտեմբերից աշխատում եմ «Իմացումի հրճվանք» ծրագրով Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանում, 1-3 դասարանների համար նախատեսված ուսումնական պլանով։
  • Դասարանական օրացույցը՝ նախատեսված տվյալ ուսումնական տարվա համար,  հրապարակում եմ դասարանական բլոգում, ուսումնական տարվա սկզբին, տեսանելի բաժնում: Օրացույցը կազմում եմ կրթահամալիրի օրացույցի հիման վրա, որտեղ առկա են բոլոր այն նախագծերի հղումները, նկարագրությունները, որոնք իրականացվելու են ուսումնական տարվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում ընթացքում  կատարում եմ փոփոխություններ ու լրացումներ:

2.  Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Առաջին և երրորդ շրջանները կազմակերպվում են միասնական ժամատախտակով, ուսումնական պարապմունքների դասացուցակով։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարներ, կրթահամալիրի մասնաժողովի հաստատած կարգով։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան։ (ուսպլան, կետ 5)
Ներկայացնել առաջարկներ այս կետի վերաբերյալ: Ճամբարային գործուեության կազմակերպման ձեր փորձը ներկայացրեք՝ անդրադառնալով դժվարություններին ու հաջողություններին:
  • Հաջողված եմ համարում հունվար ամսին իրականացրած ստուգատեսային ճամբարային նախագծային աշխատանքները։ Դասվարի ծանրաբեռնվածությունը ճամբարային այս շրջանում փոքր ինչ թեթևացնելու համար առաջարկում եմ առարկայական դատավանդողները  համագորցակցային նախագծեր իրականացնեն դասվարի ղեկավարած ջոկատում։
  • Առաջին և երրորդ շրջանների կազմակերպման վերաբերյալ դիտարկումներ չունեմ։
3.  Արշավային 3-օրյա ճամբարները կազմակերպվում են ուսումնական տարվա ընթացքում, 2024թ. ամռանը։ 3-րդ դասարանի սովորողը սահմանված կարգով տարեկան մեկ անգամ մասնակցում է այդպիսի ճամբարի։  (ուսպլան, կետ 6) Ներկայացնել, թե 2023 թվականից սկսած արշավային եռօրյա ո՞ր ճամբարներին եք մասնակցել սովորողների հետ, տեղադրեք համապատասխան հղումներ, առանձնացրեք դժվարություններն ու հաջողությունները:
  • Չեմ մասնակցել։ Նախատեսում եմ 2024-25 ուստարում՝ 3-րդ դասարանում։
4.  Դասավանդողի բլոգին, դպրոցի կայքին հետևելը, դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն են: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը 1-ին, 2-րդ դասարաններում։ Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է:  (ուսպլան, կետ 9)

Այս կետի վերաբերյալ ներկայացրեք ձեր փորձը, տեղադրեք հղումներ: Կա՞ն առաջարկներ
  • 2-րդ դասարանի ավարտին՝մայիս-հունիս ամիսներին, սովորողների հետ բացելու ենք անհատական բլոգ։ Մինչ այդ սովորողները կարողանում  են օգտվել դատարանական բլոգից, էլ. հասցեից։
5.  Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:   (ուսպլան, կետ 12)
Ներկայացրեք, թե այս կետն իրագործումն ինչպես եք կազմակերպում, ինչ խնդիրների եք բախվում, ինչ առաջարկներ ունեք:
  • Էլեկտրոնային գնահատման մատյանում պարբերաբար նշումներ եմ կատարում սովորողի ուսումնական գործունեության մասին, գրանցում եմ մասնակցությունը նախագծերին, ճամփորդություններին, ճամբարներին, մայրենիի և մաթեմատիկայի ֆլեշմոբերին։
6.  Ուսումնական օրը սահմանված կարգով սկսվում է ընդհանուր պարապմունքով:   (ուսպլան, կետ 16)

Ներկայացրե՛ք ընդհանուր պարապմունքի կազմակերպման ձեր փորձը, տեղադրեք հղումներ: Ի՞նչ նոր առաջարկներ ունեք: Ինչպե՞ս եք տեսնում առկա խնդիրների լուծումները:
  • Ուսումնական օրը սկսում ենք ընդհանուր պարապմունքով, որը համարում եմ ստացված Կրտսեր դպրոցում, սակայն կարծում եմ, որ պետք է անընդհատ նորացվի, որպեսզի սովորողները չհոգնեն։
7.  Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները հմտանում են ուսուցման թվային միջոցներն անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, ուսումնական նյութեր: Համակարգիչն օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:  (ուսպլան, կետ 24)

Այս կետի վերաբերյալ ներկայացրեք ձեր առաջարկները: Գրեք, թե ինչ դժվարությունների եք հանդիպել, ինչ լուծումներ եք գտել:
  • 2-րդ  դասարանի սովորողները  բավականին մեդիահմուտ են և շատ արագ են յուրացնում ծրագրերը։ Կարողանում են կիրառել word-ը, paint-ը, power point ծրագիրը, օգտվում են որոնողական  կայքից,  օնլայն բառարանից։
8.  «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք» ուսումնական մոդուլներից։   (ուսպլան, կետ 26)
Այս կետում նշված բաղադրիչները ինչպե՞ս եք կազմակերպել, ի՞նչ արդյունքներ կան: Ներկայացրեք ձեր առաջարկները։
  • «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի շրջանականերում սովորողների հետ կատարում ենք վերը նշված մոդուլներով։ Արդյունքը՝ այստեղ
9. Ուսումնական պլանի այլ կետերի վերաբերյալ ձեր առաջարկները խնդրում եմ ներկայացնել:

  • Առաջարկոպմ եմ, որ սովորողն հնարավորություն ունենա փոխել ընտրությամբ գործունեությունը երկու ամիսը մեկ։ 

Оставьте комментарий