Եթե հայտնվեի պաղպաղակե դղյակում

Մանուել Սուվորով
Եթե ես հայտնվեի պաղպաղակե դղյակում, ես ինձ շատ երջանիկ կզգայի: Պաղպաղակե դղյակում շատ ցուրտ կլիներ, իսկ օդը լցված կլիներ վանիլի ու շոկոլադի բույրով։ Ես պաղպաղակից աշտարակներ կկառուցեի ու անհամար պաղպաղակ կուտեի: Դա կլիներ իմ ամենաքաղցր արկածային պատմությունը:

Արևիկ Դավթյան
Եթե ես հայտնվեի պաղպաղակե դղյակում, առաջինը կուտեի ամենահամեղ շոկոլադները, հետո կանցնեի վաֆլիներով ու ընկույզներով պաղպաղակներին։ Ես կփորձեի դղյակի բոլոր պաղպաղակների համերը։ Ես գունավոր պաղպաղակներ կվերցնեի   ինձ   հետ   ու    կհյուրասիրեի  իմ  ընկերներին։

Մարի Համբարյան
Եթե ես հայտնվեի պաղպաղակե դղյակում ես արագ-արագ այդ համեղ պաղպաղակները, կոնֆետները կլցնեի իմ գրպաները, որ տանեի բաժանեի ընկերներիս, ընկեր Լուսինեին, ծնողներիս ու, իհարկե, քույրիկիս։

Մոնթե Սայադյան
Եթե ես հայտնվեի պաղպաղակե դղյակում, կկանչեի բոլոր ընկերներիս, ծնողներիս ու բարեկամներիս, որ կարողանայինք դղյակն ամբողջությամբ ուտել: Բայց քանի որ դղյակը շատ մեծ է ու մենք միանգամից չենք կարող այն ամբողջությամբ ուտել, մի քիչ կհանգստանայինք ու հետո կվերադառնայինք, որ էլի ուզածներիս չափ պաղպաղակ ուտեինք:

Ալեքսանդրա Սապոժնիկովա
Լինում է չի լինում, մի քաղաք է լինում։ Էս քաղաքում ճանապարհները, շենքերը, պատուհանները, ամեն ինչ պաղպաղակից էր։ Շենքը ոչ թե սովորական էր, այլ պաղպաղակից էր պատրաստված, և նույնիսկ ծառերի վրա պաղպաղակներ էին աճում։ Լճի տեղը հյութ էր։ Դռները քաղցր փամբակից էին պատրաստված, և նույնիսկ այնտեղ պաղպաղակ էին վաճառում։ Երեխաները շտապ վազեցին մայրիկների մոտ և խնդրեցին, որ իրենց մայրիիկները պաղպաղակ գնեն։ Երեխաները 3 անգամ մայրիկներին խնդրեցին, որ իրենք պաղպաղակ գնեն։ Երեխաները վազվզում էին, և մեկը ընկավ, բայց իրեն չվնասեց, որովհետև հատակը բամբակից էր։ Նա շատ ուրախ էր, և ամեն ինչ շատ լավ անցավ։ Այսքանով ավարտվեց պատմությունը։

Տիգրան Վեկասկես
Եթե մի օր ես հայտնեվեի պաղպղակե դղյակում միանգամից կուտեի շոկոլադե պաղպաղակից դուռը։ Ես ամենից շատ սիրում եմ շոկոլադե պաղպաղակ։ Երբ կուտեմ կվերջացնեմ շոկոլադե դուռը, դղյակը էլ դուռ չի ունենա և բաց կլինի բոլոր երեխաների համար։ Նրանք էլ կգան և կուտեն իրենց սիրած պաղպաղակից և հանկարծ կհայտնաբերենք, որ կերել ենք ամբողջ դղյակը։ Բոլորս ուրախ կվազենք տուն՝ մի նոր հսկայական պաղպաղակե դղյակ կամ քաղաք գտնելու ակնկալիքով ։

Գոռ Վերդինյան
Եթե ես հայտնվեի պաղպաղակե դղյակում, այդ ժամանակ ես շատ կուրախանայի, որովհետև ես պաղպաղակ շատ եմ սիրումː Ես շոկոլադե պաղպաղակից ինձ համար սահնակ կպատրաստեի, իսկ վանիլային պաղպաղակից մեծ ձմեռ պապːԵս շատ պաղպաղակ կուտեի և իհարկե իմ ընկերների համար կտանեի, որ իրենք էլ ուտենː

Оставьте комментарий