Սովորող-սովորեցնող նախագիծ. մեդիահմտությունների փոխանցում

Մայիսյան 19-րդ հավաքի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․2 դասարանի սովորողներին հյուրընկալեցին 1․1 դասարանի սովորողները։ Ավագ ընկերներն օգնեցին կրտսեր ընկերներին ամրապնդել word ծրագրի գործիքների կիրառումը և էլեկտրոնային հասցեի գործածումը։ Շատ արդյունավետ, հետաքրքիր և կազմակերպված հանդիպում էր։

Ավելին՝ տեսանյութում

Ջաննի Ռ. «Պաղպաղակե դղյակը»

Հեռավար սովորող Արման Սահակյան

Հորինուկ՝ «Եթե հայտնվեի պաղպաղակե դղյակում»

IMG_0958Ես շատ կցանկանայի լինել այդ դղյակում իմ ընկերների հետ։ Մենք անվերջ պաղպաղակ կուտեինք, այդ պաղպաղակը չէր հալչի ու երբեք չէր վերջանա։ Միասին կպատրաստեինք մեր հորինած քաղցրավենիքը, որը ամենահամեղը կլիներ։ Ես կցանկանայի նաև, որ բոլոր կենդանիները և բույսերը լինեին շոկոլադից, ժելեից։ Նրանք շատ զվարճալի տեսք կունենային։ Читать далее

Աշխատակարգ՝ 06.05-10.05

Ընթացիկ նախագիծ

Մայիսի 6, երկուշաբթի

Читать далее

Եթե հայտնվեի պաղպաղակե դղյակում

Մանուել Սուվորով
Եթե ես հայտնվեի պաղպաղակե դղյակում, ես ինձ շատ երջանիկ կզգայի: Պաղպաղակե դղյակում շատ ցուրտ կլիներ, իսկ օդը լցված կլիներ վանիլի ու շոկոլադի բույրով։ Ես պաղպաղակից աշտարակներ կկառուցեի ու անհամար պաղպաղակ կուտեի: Դա կլիներ իմ ամենաքաղցր արկածային պատմությունը:

Արևիկ Դավթյան
Եթե ես հայտնվեի պաղպաղակե դղյակում, առաջինը կուտեի ամենահամեղ շոկոլադները, հետո կանցնեի վաֆլիներով ու ընկույզներով պաղպաղակներին։ Ես կփորձեի դղյակի բոլոր պաղպաղակների համերը։ Ես գունավոր պաղպաղակներ կվերցնեի   ինձ   հետ   ու    կհյուրասիրեի  իմ  ընկերներին։

Մարի Համբարյան
Եթե ես հայտնվեի պաղպաղակե դղյակում ես արագ-արագ այդ համեղ պաղպաղակները, կոնֆետները կլցնեի իմ գրպաները, որ տանեի բաժանեի ընկերներիս, ընկեր Լուսինեին, ծնողներիս ու, իհարկե, քույրիկիս։ Читать далее

Հեռավար ուսուցման փաթեթ՝ 06-10.05

Հեռավար սովորող՝ 2․2 դասարանի սովորող Արման Սահակյան

Կազմակերպումը՝ հեռավար-առցանց, էլ փոստի միջոցով

Ընթացիկ նախագիծ՝
«Աղայան-Ռոդարի» ուսումնական նախագիծ Читать далее

Մարդու զգայարանների մասին

Պատմում է Էվա Գալստյանը

Պատմում է Մարի Համբարյանը՝

Պատմում է Մարիա Չաքմիշյանը Читать далее